«Սուրմալուում» Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք է հայտնաբերվել 5 նոյեմբերի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք է հայտնաբերվել, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ռուսաստանի «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 82.5 տոկոսանոց սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզվել է, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Հայտնաբերված սփրեդի ամբողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: Տեսչական մարմինը քաղաքացիներին խնդրում է լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 0906090 հեռախոսահամարներով: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու՝ ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանում: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |