Bild-ի թղթակիցը՝ Ալիևին․ Ստում եք, թե քաղաքացիականների չեք թիրախավորում 9 նոյեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ստում է, թե իր երկիրը չի թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գերմանական Bild պարբերականի լրագրող Փաուլ Ռոնցհայմերը։ Լրագրողն արձագանքել է Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: Նա կիսվել է BBC-ի թղթակիցՕրլա Գուերինիգրառմամբ, որտեղ վերջինս մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե իրենց թղթակցի՝ սեփական աչքով տեսածը fake news է: «Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Ռոնցհայմերը: Արցախում մի քանի անգամ օտարերկրացի լրագրողները հայտնվել են կրակի տակ։ Նախ Մարտունիում վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի թղթակիցները, ապա Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցեց եկեղեցու երկրորդ հրթիռակոծությունից հետ վնասվածքներ էին ստացել ներսում աշխատող մի քանի լրագրող։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Արցախի բնակիչները՝ Crisis Group-ին. Ադրբեջանցիները նպատակաուղղված սպանում են մեզ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |