Ադրբեջանի ռազմական հերթական հանցագործության մասին տեսանյութ է տարածվել համացանցում![]() 23 նոյեմբերի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են տարածվել ադրբեջանական բանակի կատարած ռազմական հանցագործությունների տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները կտրում մարդու գլուխ։ Ըստ տեսանյութի նկարագրության՝ այդ մարդը հայ է։ Հայտնի չէ՝ այն երբ է արվել և որտեղ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Շուշիում մարմինների փոխանակման արդյունքում բացահայտվել է, որ երեք քաղաքացիական ենթարկվել են դաժան բռնությունների. ադրբեջանցիները կտրել են ականջներ, հանել աչք, գլխատել։ Համացանցում տասնյակ տեսանյութեր են տարածվել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում ադրբեջանցիների կատարած ռազմական հանցագործություններից։ Դրանցում պատկերված են հայ ռազմագերիների խոշտանգման, նվաստացման դրվագներ, զոհվածների մարմինների անդամահատման և պղծման տեսարաններ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |