Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Մահացել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա որդին՝ Սիփան Պետրոսյանը։

Աստվածատուր Պետրոսյանը Արցախի ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից է։

1991 թ. Աստվածատուր Պետրոսյանն անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։

1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։1993-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1998թ․ պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---