Դերբիի քաղխորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Դերբիի քաղխորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը:

Նշվում է, որ բանաձևի համաձայն` Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրելու իրենց պատմական հայրենիքում։

Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---