Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ՌԴ մասնակցությունը ԼՂ վերականգնմանը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ՌԴ մասնակցությունը ԼՂ վերականգնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 30-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ մասնակցությունը ԼՂ հետպատերզմյան վերականգնմանը՝ ներառյալ փախստականների խնդիրների լուծումը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել ՌԴ մասնակցությանը ԼՂ վերականգնմանը՝ ներառյալ փախստականների և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության հարցերի լուծումը»,-ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։

ՌԴ և ՀՀ կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքը ԵՏՄ շրջանակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---