Ադրբեջանն ընդունել է 2783 զինծառայողի կորուստ․ Թիվն ամբողջական չէ 3 դեկտեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերը պատերազմում կորցրել է առնվազն 2783 զինծառայողի, որոնցից 103-ի նույնականացման աշխատանքներ են տարվում ԴՆԹ անալիզների միջոցով։ Բացի այդ, ունի ամենաքիչը 1245 վիրավոր, ավելի քան 100 անհետ կորած։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական կողմի կորուստներն այդքանն են։ Սակայն դրանք վստահաբար տարբերվում են իրական թվից։ 2013 թվականի Լեռնային Ղարաբաղում օգոստոսյան բախումներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով խիստ սահմանափակվեցին լրատվամիջոցների՝ առաջնագծի և զինված ուժերի մասին տեղեկություններ հրապարակելու հնարավորությունները։ Եվ այդ հրամանագրի կոնտեքստում ավելի մեծ ծավալներով սկսեցին թաքցնել բանակում մահացածներին։ Այս տարիներին թե ադրբեջանական ընդդիմադիր լրագրողները և թե հայկական կողմն ապացուցել են, որ Ադրբեջանը թաքցնում է իր բազմաթիվ կորուստները։ Հրապարակված թվում ներառված չեն նաև սպանված և վիրավորված ադրբեջանցիների կողմից կռվող թուրքամետ սիրիացի վարձկանները։ Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ 293 սիրիացի է սպանվել, հարյուրավորները վիրավորվել։ Բացի այդ, քանի որ սպանվածները ներկայացվում են որպես ԶՈւ զինծառայողներ, այս տվյալներում ընդգրկված չեն նաև Ադրբեջանի այլ ուժային կառույցների կորուստները (Պետական սահմանապահ ծառայության և Ներքին զորքերի)։ Նշվում է, որ այս պահին հիվանդանոցում բուժվում է 1245 վիրավոր, այսինքն՝ այս թվի մեջ չեն մտնում հիվանդանոցից դուրս գրվածները։ ՊՆ-ն անուններ չի հրապարակել, սակայն ՊՆ հայտարարությունից ավելի վաղ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ուսումնասիրությունների կենտրոնը 2560 սպանվածի անուն էր հրապարակել, ցուցակն ամբողջական չէ, այն թարմացվելու է։ Բացի այդ, կենտրոնը նշել էր, որ 4678 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |