Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով՝ ի հիշատակ զոհված հերոսների

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով՝ ի հիշատակ զոհված հերոսների

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով՝ ի հիշատակ զոհված հերոսների, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ… Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ օդապարուկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:

«Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաև ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից): Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,-ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---