Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին 2 մարտի 2009 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Ս.Սարգսյանը մոմ է վառել Սբ.Սարգիս եկեղեցում` հարգելով զոհերի հիշատակը: Նախօրեին Երեւանում, Մատենադարանի շենքի մոտ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ ընթերցվեցին զոհվածների անունները: Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, որոնց թիվը որոշ տվյալներով հասնում էր 15-20 հազարի, երթով անցան դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հուշարձան, որտեղ անցյալ տարի ծավալվեցին հիմնական իրադարձությունները, եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, հարգեցին 2008 թվականի մարտի 1-ին զոհերի հիշատակը: Հայաստանի ընդդիմությունը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 2008թ. փետրվարի 20-ից բողոքի անընդմեջ ակցիաներ էր անցկացնում Երեւանի կենտրոնում, որոնք մարտի 1-ին վերածվեցին անկարգությունների, որ 10 մարդու կյանք խլելցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |