Մակունց․ Եռակողմ հանդիպման 4 ժամից 3-ը նվիրված էր գերիների վերադարձի հարցին՝ շահարկել պետք չէ

Մակունց․ Եռակողմ հանդիպման 4 ժամից 3-ը նվիրված էր գերիների վերադարձի հարցին՝ շահարկել պետք չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի՝ մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ 4 ժամ տևած բանակցություններից 3-ը նվիրված են եղել գերիների վերադարձի խնդրին, վարչապետը երկու անգամ ասուլիսում շեշտեց այդ հարցի կարևորությունը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Ա1+-ը։

Նա նշել է, որ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը:

«Հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում 2 օր առաջ, որևէ կերպ առնչություն չունի ու չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող խնդիրներին։ Դրանք չպետք է կապել իրար հետ։ Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար հարցերը, որոնք պահանջում են գերիների վերադարձ, այդ ուղղությամբ քայլեր արվում են»,- նշել է Մակունցը և շեշտել, որ գերիների հարցը ոչ ոք չպետք է շահարկի։

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ստորագրվել է հայտարարություն՝ տրանսպորտային ապաշրջափակման, երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտնել էր, թե Ադրբեջանում առնվազն 120 հայ ռազմագերի կա։ 62 հայ զինծառայողի հանդեպ այդ երկրում քրգործեր են հարուցվել ահաբեկչության հոդվածով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---