Մակունցը՝ Փաշինյանին փոխարինելու մասին․ «Իմ քայլի» ներսի քննարկումները նպատակահարմար չէ մեկնաբանել![]() 13 հունվարի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին հարցն ու իրենց խմբակցության ներսում եղած քննարկումները, փոխանցում է Factor.am-ը։ «Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ, հայտարարություն եղել է (նկատի ունի «Իմ քայլը» լքած Սոֆյա Հոսեփյանի հայտարարությունը՝ Փաշինյանին նոր թեկանծուով փոխարինելու մասին,- խմբ․) և դրա հետ կապված մեկնաբանություն խնդրում եմ ինձնից չպահանջել։ Առաջնայինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել, հետևաբար, արտահերթ ընտրությունների օրակարգն արդեն կա ու կշարժվենք դրանով»,- ասել է նա՝ փաստացի չհերքելով, որ նման քննարկումներ եղել են։ Մակունցը նշել է, որ խմբակցությունից դուրս եկած այլ պատգամավորների ու քաղաքացիների խոսքերը չի մեկնաբանում, «իսկ ներքին քննարկումների հետ կապված ունենք այն, ինչ ունենք»: Ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիները նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պահանջում են վարչապետի հրաժարականը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք գնալու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |