Արցախում 24 ժամ ջուր ունենալու համար նվազագույնը 3 տարի կպահանջվի

Արցախում 24 ժամ ջուր ունենալու համար նվազագույնը 3 տարի կպահանջվի

PanARMENIAN.Net - Արցախում ջանքեր են գործադրվելու առաջիկա 3 տարում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ, հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա աշխատանքային աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի մասին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել ԱՀ մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։

Նա հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ։

Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---