Քննիչ հանձնաժողովի նախագահ․ Ամուլսարի շահագործման հետ կապված ապօրինի որոշումներ կան19 հունվարի 2021 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Նախորդ իշխանությունն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ է կայացրել: Այդ մասին Ազգային ժողովում Ֆինանսական և այլ հաշվետությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացնելիս ասել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանը հավատացրել է, որ Հայաստանում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների խախտումներով: «Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ է կայացրել: Ջրային օրենսգրքով և Սևանի մասին օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը: ՀՀ օրենսդրությամբ և միջազգգային կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ և թռչնատեսակներ: Բանախոսն անթույլատերլի է համարել Ջերմուկի հարևանությամբ հանքի շահագործումը», - նշել է Բագրատյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել են, որ «Լիդիան Արմենիայում» իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Ամուլսարի հանքի շահագործումը Հայաստանում բազմաթիվ քննարկումների ու բողոքի ակցիաների առիթ է դարձել։ Բնապահպանները դեմ են հանքի շահագործմանը ու 2019-ին, ապա նաև 2020-ի ամռանը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ դրա դեմ։ Ամուլսարը շարունակում է չշահագործվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |