ՀՀ-ն կգնի Covid-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը21 հունվարի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից, փոխանցում են առողջապահության նախարարությունից։ Պատվաստանյութի գնման հնարավորությունը քննարկվել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստում՝ հաշվի առնելով գինը և թողարկման ամսաթիվը՝ 2021-ի մարտին։ «Որոշվել է չմերժել AstraZeneca ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը և արժեքի մատչելիությունը: 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները»,-հայտնել են ԱՆ-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները: Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ բանակցություններ են ընթանում տարբեր ուղղություններով՝ այդ թվում ռուսական Sputnik V-ի և ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը ձեռք բերելու համար։ AstraZeneca-ի պատվաստանյութի արդյունավետությունը միջինում գնահատվում է 70%։ Պատվաստանյութի արդյունավետության մակարդակը դեղաչափերից մեկի համար կազմել է 90%։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |