ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսով քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

ՊՆ ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Ավելի վաղ նույն հարցը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ քննարկել էր նաև ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ադրբեջանում պահվող գերիների հստակ թվի մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում, ըստ իշխանության՝ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող, բայց ՀՀ-ում անհետ կորած համարվողներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---