ԶԼՄ․ Վրաստանում շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավելի անվտանգ կդարձնի բեռնափոխադրումները դեպի ՌԴ23 հունվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ՌԴ հետ կապող մայրուղում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցումը ձնահյուսերի մշտական վտանգի տակ գտնվող հատվածում շահավետ է և վրացական կողմին և հայ բեռնափոխադրողներին: Դա թույլ կտա խուսափել կուտակումներինց Վերին Լարսի անցակետում, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։ Ճանապարհի կառուցումը մեկնարկելու է 2021-ին։ Նախագիծը կոչված է վերացնելու Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները և ապահովելու անխափան տրանսպորտային հաղորդակցությունն այդ ուղղությամբ։ Նա նշել է, որ ՀՀ-ն ողջունում է ցանկացած ենթակառուցվածքային ծրագիր, որը կարող է նպաստել բեռնափոխադրումների դյուրացմանը։ «Քվեշեթի-Կոբի ճանապարհի վերակառուցումն ու նոր թունելի կառուցումն ավելի անվտանգ կդարձնեն և կդյուրացնեն բեռնափոխադրումները ՀՀ-ից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ»,-ասել է Գրիգորյանը։ Նա հավելել է՝ Հայաստանում հուսով են, որ ճանապարհն անխափան կգործի տարվա բոլոր եղանակներին։ Նախագծի կարևորությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ ՀՀ համար ընդգծել է նաև Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։ «Նախագիծը 2 լոտի է բաժանված, ճանապարհն ասֆալտբետոնե կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր ճանապարհը թույլ կտա ուղին կրճատել 12 կմ-ով, ինչը թույլ կտա 2 անգամ կրճատել ճանապարհի տևողությունը։ Բացի այդ անվտանգ ուղևորություն կապահովիի բեռանփոխադրողների համար։ Նա հիշեցրել է, որ տարեկան ՀՀ-ից Վերին Լարսի անցակետով և հակառակ ուղղությամբ առնվազն 10,000 բեռնափոխադրում է իրականացվում, իսկ 2021-ին ցորենի առաքումների հաշվին կարղ է հասնել 15,000-ի։ Վրաստանը ՌԴ հետ կապող մայրուղում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծով նախատեսվում է 22․7 կմ ճանապարհի շինարարություն, 6 կամուրջ և 5 թունել, որից մեկի երկարությունը կլինի 9 կմ։ Դա կլինի ամենաերկար թունելնեից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |