Զարիֆ. Իրական հեռանկար կա Նախիջևանով կապելու ՀՀ ու Իրանի երկաթգծերը

Զարիֆ. Իրական հեռանկար կա Նախիջևանով կապելու ՀՀ ու Իրանի երկաթգծերը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանն իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար, Երևանում արտգործնախարար Արա Այվազյանի հետ մոտ երկու ժամ բանակցելուց հետո հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բաքու, Մոսկվա այցելելուց հետո հունվարի 26-ի երեկոյան Զարիֆը ժամանել է Երևան։ Ըստ ծրագրի՝ հետո մեկնելու է Թբիլիսի, ապա՝ Անկարա։

«Իհարկե, դա բխում է Իրանի, Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի կարիքներից։ Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններից մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը», - պատասխանել է նա՝ արձագանքելով ՀՀ-ն ու Իրանը երկաթուղով ու Նախիջևանի տարածքով կապվելու մասին հարցին։

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---