Վանեցյան. Պարտության պատճառը բանակը չէր, այլ ամբողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելը

Վանեցյան. Պարտության պատճառը բանակը չէր, այլ ամբողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելը

PanARMENIAN.Net - Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառն ամբողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ 2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետևությունների առումով։

«Քաղաքական, արտաքին քաղաքական, ներհասարակական, դիվանագիտական, տնտեսական բոլոր ձախողումների բեռը թողնվեց բանակի վրա, իսկ բանակն արեց առավելագույնը՝ մինչև վերջին վայրկյանը պաշտպանելով մեր հայրենիքը և խաղաղ բնակչությանը։ Կրկնում եմ՝ բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել իր տեխնոլոգիական առավելությունը, մեր զինված ուժերը հաղթել են։ Սա շատ լավ գիտի մեր թշնամին»,-հայտարարել է նա՝ շորհավորելով Բանակի օրվա առիթով:

Վանեցյանի խոսքով՝ Հայաստանն անպայման պետք է ունենա բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ, լուրջ ժամանակակից ստորաբաժանումներ։ Ըստ նրա՝ նման բանակը դաշնակիցների հետ համագործակցությամբ կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---