ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը՝ փետրվարին 4 փետրվարի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին, փոխանցում են ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից: Փոխվարչապետերի որոշմամբ՝ փորձագիտական երկու ենթախումբ է ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Փոխվարչապետերի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |