Քոչարյան․ ՀՀ քաղաքացիները կամավոր կարող են շարունակել Արցախի ՊԲ-ում ծառայել

Քոչարյան․ ՀՀ քաղաքացիները կամավոր կարող են շարունակել Արցախի ՊԲ-ում ծառայել

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել Արցախի ՊԲ-ում, այդ դեպքում ծառայության անցնելու իրավական ձևաչափը կգտնվի, հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է տեղեկացված լինի՝ ՊԲ զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հնարավորությունները ինչպիսինն են, իսկ այս պահին ինքը պաշտպանության նախարարից այդպիսի տեղեկություն չի լսել։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ, ըստ նախնական տվյալների, ՊԲ-ում զինվորները սկսելու են ծառայել 2 տարուց պակաս, բանակը վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմնունքներով։

Խոսելով Հայաստանում բանակի ռեֆորմների մասին՝ Քոչարյանը նշել է, որ դրանք դեռ պետք է քննարկվեն և ընդունվեն։

«Իմ տեսակետն այն է, որ մենք ունենանք այնպիսի բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին. հատուկ նշանակության բանակ՝ ֆանտաստիկ սպառազինությամբ և մեծ ինտելեկտուալ կարողությամբ: Դրան պետք է ձգտենք հիմա, դրան պետք է միշտ ձգտեինք: 1994 թվականի զինադադարից հետո մենք չպետք է անընդհատ գոռայինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք: Մենք պետք է ամեն ինչ անեինք, որ մեր բանակը գոնե համապատասխաներ հակառակորդի բանակի կարողություններին, որ ռազմական գործողություններում կարողանայինք պահել մեր իրավունքները»,-ասել է նա, փոխանցում է «Հայկական ժամանակը»։

Ըստ Քոչարյանի՝ Հայաստանի առաջին դասն այն պետք է լինի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինտելեկտուալ որակներ դրսևորած հրամկազմն ունենա հնարավորություն վաղվա բանակը կառավարելու և այն զարգացման ուղով տանելու։ Պատգամավորի խոսքով՝ կրթությունը և գիտությունը պիտի տեղավորվեն բանակի կարիքների մեջ, իսկ բանակ` լինի տնտեսության լոկոմոտիվը։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---