Վիկտոր Ենգիբարյանը՝ «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակության ղեկավար

Վիկտոր Ենգիբարյանը՝ «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակության ղեկավար

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», Հայաստանի պատվիրակության ղեկավար կնշանակվի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Նա կփոխարինի պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Այս մասին հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Գայանե Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2020-ի նոյեմբերի 24-ին: «Իմ քայլը» խմբակցությունը նոյեմբերի 10-ից հետո լքել են Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։

 Ուշագրավ
---