Խաչատուր Սուքիասյանը գնում է RAN Oil-ի բաժնեմասերը

Խաչատուր Սուքիասյանը գնում է RAN Oil-ի բաժնեմասերը

PanARMENIAN.Net - Գործարար, «Սիլ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը գնում է բենզինի, վառելիքի շուկայում հայտնի RAN Oil ընկերության բաժնեմասերը։ Տեղեկությունը հաստատել է Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։

RAN Oil-ի միակ բաժնետերը Ռոբերտ Գալուստյանն է՝ ընկերությունը զբաղվում է բենզինի, վառելիքի, քսայուղերի վաճառքով, նաև մեծածախ բազաներ ունի։

RAN Oil-ը Երևանում ունի 11 բենզալցակայան, նաև ներկայացնում է «Ջի էներջի» ավտոտեխսպասարկման ցանցը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2020-ի համապատասխան ուսումնասիրությունում բենզին և վառելիք ներմուծողների ցանկում RAN Oil-ը չկա։ Սա նշանակում է, որ ընկերությունը բենզին կամ վառելիքի այլ տեսակներ գնում է խոշոր ներմուծողներից՝ «Ֆլեշ»-ից, «Սիփիէս օյլ»-ից, «Մաքս պետրոլ»-ից կամ «Պլատինում օյլ»-ից, գրում է Civilnet-ը։

Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե որքան է արժեցել RAN Oil-ը ձեռք բերելու գործարքը, ասել է՝ ներկայում մանրամասներ հաղորդել չի կարող, երբ գործարքը վերջնականացնեն, համապատասխան հայտարարություն կտարածեն։

Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ դեռ 2017-ին «Սիլ կոնցեռնի» մեջ մտնող ընկերություններից մեկը շատ փոքր քանակով սկսել է բենզին ու ավիակերոսին ներմուծել։

RAN Oil-ը հիմնվել է 1993 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը Ռոբերտ Գալուստյանն է: Ընկերությունը զբաղվում է բենզինի, վառելիքի, քսայուղերի վաճառքով, նաև մեծածախ բազաներ ունի։

Փետրվարի 19-ին Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր՝ ընկերությունը մասամբ է վաճառել Սուքիասյանին, որոշ բաժնեմասեր կշարունակի պահպանել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---