Իտալական քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանը22 փետրվարի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իտալական Տոսկանայի Կավրիլիայի քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։ «Հայոց մայր» կոչվող հուշարձանը հեղինակել է իտալաբնակ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։ «Հայոց մայր» հուշարձանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ «Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին»,-ասվում է գրառման մեջ։ Իտալիայի 60-ից ավելի քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015թ․ Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: 2020թ․ աշնանն Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական հարձակման ժամանակ Իտալիայի տասնյակից ավելի քաղաքներ համերաշխության բանաձևեր ընդունեցին՝ սատարելով Արցախի ժողովրդին։ Բանաձևերով նաև կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել հակազդելու համար ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Պալերմոն, Միլանը, Չերքիարա դի Կալաբրիա այդ ընթացքում ճանաչեցին Արցախի անկախությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |