Փաշինյան․ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել` ինչ զենք գնել26 փետրվարի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայտարարություններին, թե վերջին տարիներին փոխվել է սպառազինության գնումների պլանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք և որ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել՝ ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները: Նա նշել է, որ 2018-ից ի վեր Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Վարչապետը նաև հիշեցրել է, որ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը։ «Երկու փաստ եմ ուզում ընդգծել. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետևյալ ցանկի. - Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: - Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: - Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս: - Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս: - Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս: - Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս: - Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս: - Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս: 2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով»,- ասվում է գրառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Փետրվարի լույս 26-ի գիշերը ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում է անցկացրել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |