Ջալալ Հարությունյան. Բանակի կողքին եմ՝ վիրահատությունից հետո կխոսեմ 1 մարտի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, որը պատրաստվում է վիրահատության, կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունн, ասել է, որ բանակի կողքին է և միշտ այդպես է լինելու, տեղեկացնում է Irakanum.am-ը։ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է և նա պատրաստվում է գլխի վիրահատության։ «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եմ և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»,-ասել է նա։ Հարությունյանը հաստատել է, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է նա: Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |