Մխիթարյանը չի կարողանա օգնել ՀՀ հավաքականին առաջիկա խաղերում՝ մկանների ախտահարում ունի![]() 16 մարտի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել թիմին հավաքականի առաջիկա հանդիպումերի ընթացքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների ախտահարում, որն ազդրում հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ։ Մարտի 28-ին կայանալու է Հայաստան-Իսլանդիա, իսկ մարտի 31-ին Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու: Տոմսերն արդեն վաճառվում են։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |