ՀՀ-ում կորոնավիրուսի 1097 նոր դեպք կա և 26 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1097 նոր դեպք կա և 26 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 193,736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1097-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3533 դեպք կա, այլ պատճառով՝ 900։

Ապաքինվել է ևս 617 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 173,681 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,622-ի:

Մարտի 31-ին 6217 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 860,046 թեստավորում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---