Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է հայ գերիների անհապաղ վերադարձի կարևորությունը

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է հայ գերիների անհապաղ վերադարձի կարևորությունը

PanARMENIAN.Net - ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020-ի նոյեմբերի 10-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները:

Նախարար Այվազյանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---