ԱԳՆ-ն առաջարկում է Լիբանանի, Սիրիայի և Իրաքի հայերին կրկին տեղում ՀՀ անձնագիր տալ![]() 6 ապրիլի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվներկայացուցչություններում և հյուպատոսարաններում։ Նման հնարավորություն գործում էր մինչև 2020թ․։ Այս առաջարկով նախատեսվում է երկարացնել ժամկետը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխությունն իրականացվում է՝ հաշվի առնելով նշված պետություններում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, ինչը կարող է դժվարացնել այդ երկրներում բնակվող հայերի՝ Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը։ Ավելի վաղ կառավարությունն արդեն իսկ փոփոխություն կատարել էր 2012-ի որոշման մեջ ու նշված երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվել ներկայացուցչություններում ստանալ անձնագրեր, սակայն դրա գործողության ժամկետը մինչև 2020 թվականն էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |