Ադրբեջանական կողմը մեկ աճյուն է փոխանցել Վարանդայում

Ադրբեջանական կողմը մեկ աճյուն է փոխանցել Վարանդայում

PanARMENIAN.Net - Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 7-ին իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն ադրբեջանական կողմը կեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն ապրիլի 8-ին՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---