ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում 7 ապրիլի 2021 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հայհոյանքի համար տուգանքներ սահմանող հոդվածով։ Ըստ նախագծի` հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը տուգանվում է 100-150 հազար դրամով, իսկ տարվա ընթացքում 2-րդ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում՝ 150-300 հազար դրամով։ Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։ Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր իշխող «Իմ քալի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքների վերին շեմը բարձրացվել է մինչև 6 մլն և 3 մլն դրամ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |