Ալիև. Մի օր ադրբեջանցիները կվերադառնան Երևան, բայց ՀՀ-ից տարածքային պահանջ չկա13 ապրիլի 2021 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի օր ադրբեջանցիները «կվերադառնան Երևան», որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իր նախնիները, բայց դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ Այդ մասին Ալիևն ասել է ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է Minval.az-ը։ «Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իմ նախնիները․․․ Ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Չեմ ասել, որ տանկի վրա կվերադառնանք։ Ես ասել եմ, որ կվերադառնանք։ Դա նշանակում է՝ ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Երևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ «Զանգեզուրը փոխանցվել է Հայաստանին 1920-ին, իսկ մինչ այդ պատկանում էր Ադրբեջանին»։ «Երբ ես ասում եմ Գյոյչա, նրանք հիմա այդ լիճը Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին։ Այնտեղ Սևան չեք տեսնի, կտեսնեք Գյոյչա։ Նույնն է Իրևանի դեպքում»,- ասել է նա։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և Թուրքիային։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի մասին հիշատակում չկա։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը»,-ավելի վաղ ասել էր Նաղդալյանը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |