Ամանորի արձակուրդը 5 օրով կարող է կրճատվել․ Նախագիծն ընդունվել է՝ քննարկելու պայմանով15 ապրիլի 2021 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Ամանորի արձակուրդը 5 օրով կրճատելու մասին Էկոնոմիկայի նախարարության նախագիծը՝ պայմանով, որ այն դեռ երկարատև և մանրամասն պետք է քննարկվի։ Նախագծով առաջարկցվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն անել և աշխատանքային սահմանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։ «Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ Ըստ նախարարության հաշվարկների՝ օրենքի ընդունման դեպքում 88․6 մլրդ դրամով կավելանա համախառն ներքին արդյունքը, առևտրի թողարկումը՝ 47․5 մլրդ դրամով։ Նման տեսքով նախագիծն ընդունելուն դեմ է եղել միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Հայաստանում պարբերաբար քննարկվում է Ամանորի արձակուրդը կրճատելու թեման։ Կառավարության նիստում օրենքի նախագիծն ընդունելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ այն ընդունվում է՝ «հասկանալու համար, թե ինչ հանրային համաձայնություն կարող է ձևավորվել» հարցի շուրջ։ Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |