ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը 2,581,093 է![]() 31 մայիսի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2,581,093 ընտրող, տեղեկացնում է ոստիկանությունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մայիսի 31-ին հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 27-Ա որոշմամբ հաստատված՝ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի, և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի։ Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է մայիսի 31-ին` ընտրություններից 20 օր առաջ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |