Մակունցը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ Արձագանքելու հերթն Ադրբեջանինն է31 մայիսի 2021 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդների տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը հնչեցված է, միջազգային արձագանք կա, հերթն Ադրբեջանինն է: «Բոլորդ տեսել եք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի առաջարկին: Եղել է արձագանք նաև ԱՄՆ-ի կողմից: Հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Լիտվայի կողմից: Այնպես որ, մենք կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք եղել է»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Մակունցը հավելել է, որ վարչապետի պաշտոնակատարը նշել է՝ Հայաստանը պատրաստ է քննարկել իր առաջարկի հետ կապված մնացած քայլերն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին և հայելային կերպով հետ քաշի իր զինված ուժերը ՀՀ տարածքից։ Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից: «Իմ քայլի» ղեկավարի դիտարկմամբ՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը ՀՀ տարածքից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։ Ընթերցեք նաև․ Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |