Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում պահանջել են պատասխանատվության ենթարկել առողջապահության ԺՊ-ին

Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում պահանջել են պատասխանատվության ենթարկել առողջապահության ԺՊ-ին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր և անկախ պատգամավորները, ԱԺ ամբիոնից դատապարտելով Աբովյանի դատաբժշկական կենտրոնում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման պայմանները, պահանջել են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարի պաշտոնակատարին։ Մասնավորապես, դա է պահանջել անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Իմ քայլի» նախկին անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանն իր հերթին ասել է, որ միայն ներողությունները բավարար չեն և որ զինվորների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելn ուղերձ է, որ որևէ մեկը չցանկանա զոհվել հայրենիքի համար:

Նա նշել է, որ մարտի դաշտում մարդիկ երբեմն զոհել են իրենց՝ իրենց ընկերների մարմինները հանելու համար, որպեսզի դրանք չանարգվեն թշնամու կողմից։

«Սա իշխանության վերաբերմունքն է պատերազմում զոհված տղաների նկատմամբ։ Ո՞րն է պետության մեսիջը` որ վաղը լրացնելու եք դատարկ պարկերը անտեր սենյակներում․․․ Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ, և կարծում եմ, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասել է Թովմասյանը։

Իսկ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, դիմելով նախագծի զեկուցող առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, հորդորել է վերադասի հետ միասին հրաժարական տալ։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։

Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---