Կորոնավիրուսից մահացածներն այսուհետ նույնպես կդիահերձվեն 4 հունիսի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձինք այսուհետ նույնպես կդիահերձվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո օրենսդրական փոփոխություն կատարվեց, որով այդ վարակով ախտահարված անձանց դիահերձումն արգելվեց։ Ներկայիս վերախմբագրմամբ, այդ արգելքն այլևս չի գործի։ Հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,050-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4452 դեպք կա, այլ պատճառով՝ 1088։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |