ԱՄՆ ՄԶԳ-ն $1 մլն է հատկացրել ՀՀ-ում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց համար 5 հունիսի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոն 1 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ)։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ՄԶԳ մամուլի ծառայությունը։ Նպատակն է դրամական օգնություն տրամադրել Հայաստանում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց, գրում է «Հետքը»։ Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կնպաստեն տնտեսության զարգացմանը։ Կանխիկ գումարով սնունդ ձեռք բերելու հնարավորությունը կօգնի ակտիվացնել տեղական շուկաների շարժը, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Նվիրատվությունը տրամադրվում է` ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ջանքերի` ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց: Ըստ ՊՀԾ-ի վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: Այս դրամական օգնությունը Հայաստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատևման այնպիսի բացասական հետևանքներից, ինչպիսիք են թերսնուցումը կամ սնունդ գնելու համար գումար պարտք անելը։ Այս նախաձեռնության շրջանակում տեղահանված բնակիչները կկարողանան բավարարել սննդամթերքի իրենց կարիքները։ «Ընդհանուր առմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն ՊՀԾ-ի ամենամեծ դոնոր կազմակերպությունն է և աջակցում է սննդի ապահովությանն աշխարհով մեկ: Մեզ համար պատիվ է ընդլայնել մեր գործընկերությունը Հայաստանում՝ այս մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի հայաստանյան ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»,-ասել է նա: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությունից օգտվող հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ՝ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել armenia.BFM@wfp.org էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |