Քոչարյան․ Հյուսիս-հարավի շինարարությունը պետք է արագ Սյունիք տեղափոխել 7 հունիսի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի շրջանում Մեղրիի բնակիչների հետ հանդիպմանը անդրադառնալով կոմունիակցիաների բացման հարցին, հայտարարել է, որ Հյուսիս-հարավի շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխել։ «Ափսոս, որ Հյուսիս-հարավի շինարարությունը կենտրոնից է սկսվել։ Կարծում եմ, որ Սյունիքից պետք էր սկսել։ Փորձելու ենք Հյուսիս-հարավի ծրագրի մի հատվածը բերել դեպի հարավ` դեպի Մեղրի ու Սյունիք»,–ասել է Քոչարյանը։ Նա հավելել է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Ագարակում խոսելով ապաշրջափակման մասին՝ Քոչարյանը հիշեցրել է, որ կոմունիկացիաները Հայաստանը չի փակել, Ադրբեջանն ու Թուրքիան են փակել անմիջապես Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո, 1988-ից։ Նա հավելել է, որ ճանապարհներն, իհարկե, պետք է բաց լինեն, սակայն միջանցք բառի կիրառումն անընդունելի է համարում, քանի որ գիտի, թե Ադրբեջանը ինչ է հասկանում դրա տակ՝ ՀՀ ինքիշխանության որոշակի սահմանափակում։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |