Փաշինյանը քվերակել է հանուն պետության ու ժողովրդի ապագայի![]() 20 հունիսի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քվեարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»: Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |