ՀՀ նախագահը շնորհավորել է Փաշինյանին ՔՊ հաղթանակի առթիվ![]() 22 հունիսի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ, տեղեկացմնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |