23 հունիսի 2021 - 15:16 AMT
ՉԺՀ նախագահը պատրաստ է ջանալ՝ ՀՀ հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է, որ «պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»։

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում գործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասված է Սարգսյանին ուղղված՝ Ծինփինի ուղերձում: