Ռուսները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ․ Բրիտանական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ

Ռուսները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ․ Բրիտանական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ

PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender ականակիր նավի ընթացքի ուղղությամբ, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածք։ Արդյունքում նավը փոխել է ուղղությունը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի Ֆիոլենտ հրվանդանի շրջանում։

«Ռազմանավը նախապես զգուշացվել էր, որ ՌԴ պետական սահմանը հատելու դեպքում զենք է կիրառվելու։ Զգուշացումն անտեսվել է»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.ru-ն։

Միջադեպի պատճառով Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ։

ՌԴ զինվորականները հայտարարել են, որ սահմանապահ ռազմանավաը զգուշացնող կրակ է բացել 12:06-ին և 12:08-ին, իսկ Սու-24Մ կործանիչը 12։19-ին նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել Defender ռազմանավի ընթացի ուղղությամբ։

Ռուսական կողմը 4 բեկորաֆուգասային ռումբ է օգտագործել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---