Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Հարությունյանը

Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Հարությունյանը

PanARMENIAN.Net - Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արայիկ Հարությունյանը՝ ազատվելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---