«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ![]() 2 հուլիսի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել է հուլիսի 2-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: Ժամը 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ ընտրություններին մասնակղցած «Պատիվ ունեմ» դաշինքը ևս մտադիր է ընտրությունների արդյունքների հետ կապված դիմում ներկայացնել ՍԴ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |