Իրանից ժամանած թուրք վարորդի մոտ 97 կգ հերոին են գտել 2 հուլիսի 2021 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքն է բացահայտվել։ Իրանից «Ագարակ» պետական սահմանային անցակետով ՀՀ ժամանած Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի մաքսային զննման արդյունքում մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ։ Դրանք փաթեթավորված էին շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ Սա 2021-ին երկրորդ խոշոր բացահայտումն է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից՝ վերջերս բացահայտված մոտ 36 կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված հերոինի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն դոլար: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |