Արամ Ա-ն Հռոմի պապին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին 3 հուլիսի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը խնդրել է նրան նպաստել հայ գերիների վերադարձին Ադրբեջանից։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ նրանք ապօրինի են պահվում Ադրբեջանում, հակառակ միջազգային նորմերին և օրենքներին։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Պապին, որն անդրադարձել էր գերիների հարցին, և խնդրել, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիների շուտափույթ վերադարձին: Արամ Առաջինը նույն հարցն արծարծել է նաև Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Փարոլինի հետ զրույցում։ Գերիների վերադարձի հարցով իր ունեցած հանդիպումների մասին Արամ Առաջինը մանրամասնններ է փոխանցել Վատիկանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, hունիսի 24-ին Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպությանը, որը զբաղվում է աջակցությամբ Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին, հիշել էր 2016-ին Հայաստան կատարած այցը։ Նա հիշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ երկինք են բաց թողել աղավնիների՝ «որպես խաղաղության մաղթանք Կովկասի ամբողջ տարածաշրջանին։ «Ցավոք, վերջին ամիսներին այդ տարածաշրջանին ևս մեկ վերք է հասցվել։ Ուստի՝ ես երախտապարտ եմ ձեզ այն ուշադրության համար, որ հատկացրեցիք Վրաստանի և Հայաստանի իրողություններին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի խթան հանդիսանալ ավետարանչական կյանքի համար»,-ասել է Հռոմի պապը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը |