Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին19 հուլիսի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի, դրանից հետո երկրորդ երկուշաբթին կգումարվի ԱԺ առաջին նիստը»,- ասել է Սմբատյանը: Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |