Կլաարը խորապես մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումներով

Կլաարը խորապես մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումներով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խորապես մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումներով։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին շարունակվող իրադարձությունները խորը մտահոգություւն են առաջացնում։ Կրկնում ենք զսպվածության և ուժերը հետ քաշելու մեր կոչը»,-ասվում է գրառման մեջ։

Կլաարը նաև սահմանային հարցերում կառուցողական փոխգործակցության կոչ է անում, քանի դեռ չկան նոր զոհեր։ Նա հավելել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---