ATEME-ը «Տելեկոմ Արմենիային» կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ 3 օգոստոսի 2021 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Տեսահեռարձակման, կաբելային հեռուստատեսության, DHT, IPTV և OTT լուծումների առաջատար ATEME ընկերությունը հայտարարել է «Տելեկոմ Արմենիայի» (ապրանքանիշը՝ Beeline) հետ նոր պայմանագրի կնքման մասին: «Տելեկոմ Արմենիան» որոշում է կայացրել արդիականացնել առկա համակարգը և գործարկել հեռուստատեսային ծառայությունների նորացված պլատֆորմ: «Մեզ անհրաժեշտ էր հզոր, մասշտաբային ենթակառուցվածք վիդեո բովանդակություն մատուցելու համար: ATEME-ն ընտրվել է որպես վերջնական OTT լուծումների միասնական մատակարար ՝ ալիքների ընդունումից մինչև բովանդակության առաքման ցանց: Մենք նախատեսում ենք բարելավել մեր հեռուստատեսային պլատֆորմի աշխատանքը այնպիսի լուծումներով, որոնք կբարձրացնեն հիբրիդային IPTV / OTT ծառայությունների գործառնական արդյունավետությունը և հիմք կդառնան ապագայում նոր ձևաչափերով հեռարձակման հնարավորությունների ներդրման համար: Բացի այդ, ATEME ընկերության լուծումներն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեսանյութերի բարձր որակը և տրաֆիկի խնայողականությունը՝ առանց որակի կորուստի: Նոր պլատֆորմը մեզ հնարավորություն կտա HD և UHD (4K) հեռուստատեսային բովանդակություն հասցնել հաճախորդին բարձր որակով և նվազագույն ուշացումներով», - նշել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Բիզնեսի զարգացմանը ուղղված որոշումներում մենք առաջնահերթություն ենք տալիս օգտատերերի հարմարավետությանը՝ հաշվի առնելով հեռուստաբովանդակության ստեղծման փոխակերպումը ինչպես նաև վճարովի հեռուստատեսության և OTT-ի միջև նվազող տարբերությունը: «Տելեկոմ Արմենիան» մշակում է երկարաժամկետ ռազմավարություն, որը կօգնի ընկերությանը ներգրավել և պահպանել հեռուստադիտողների մեծ լսարան, և մենք ուրախ ենք օժանդակել այս նպատակի իրագործմանը», - ասել է ATEME ընկերության ԱՊՀ երկրների վաճառքի գծով տնօրեն Բորիս Յուրինը: Ձեռք բերված համակարգը ներառում է TITAN պլատֆորմը՝ տվյալների սեղմման, ալիքների ստեղծման և ընդունման, NEA-ն՝ տվյալների ձևավորման համար, տեսանյութ ըստ պահանջի (VOD), հետաձգված դիտման տեխնոլոգիա և CDN՝ բովանդակության առաքման ցանց: ATEME-ն հեռուստատեսային ծառայություններ մատուցողներին տրամադրում է IPTV և OTT ցանցերում տվյալների հոսքերի տեղափոխման միասնական հարթակ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել գործընթացները և բարձրացնել համակարգի արտադրողականությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |